datporc.com Copyright © 2012
Պայմանագրեր
ԲՈՒՀ-ը 2013 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինք կազմակերպության լիիրավ անդամ:
Հայաստանի Հանրապետությունը թեև չի վավերացրել փորձաքննությունների վերաբերյալ որևէ միջազգային պայմանագիր և չի միացել փորձաքննությունների միջազգային որևէ կազմակերպության հետ, սակայն ինստիտուտը որոշակի փոխադարձ համագործակցության մեջ է ԱՊՀ առանձին երկրների փորձագիտական կենտրոնների հետ: Հատկապես սերտ փոխհարաբերությունների մեջ է Ռուսաստանի Դաշնության մի շարք փորձագիտական կենտրոնների, այդ թվում պետական կարգավիճակ և լայն ճանաչում ունեցող “ՏԵԽԷԿՈ” փորձագիտական կենտրոնի հետ, կնքվել են պայմանագրեր փոխադարձ փոխօգնության և համագործակցության ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարի համապատասխան հանձնարարություններով դատական փորձագիտությունների
բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու նպատակով ինստիտուտը փոխադարձ համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի Դաշնության“ՏԵԽԷԿՈ” փորձագիտական կենտրոնի հետ և,փաստորեն, իդեմս ինստիտուտի,Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջպետական պայմանագրի կողմ:
Ինստիտուտը սերտ կապերի մեջ է ՌԴՆԳՆ Իրավաբանական ակադեմիայի համապատասխան ստորաբաժանումների, Ազգային անվտանգության պրոբլեմների միջազգային ակադեմիայի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Ազգային փորձագիտական բյուրոյի» և ՌԴ հակաահաբեկչական կենտրոնի հետ:
Ինստիտուտը փոխադարձ համագործակցության պայմանագրեր է կնքել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Միկրոէլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր ամբիոնի հետ և վերջինիս հետ համատեղ իրականացնում է նոր տեխնոլոգիաների ներդրման և արդիականացման գիտահետազոտական աշխատանքներ: Նշենք նաև, որ նշված ամբիոնը համագործակցում է համաշխարհային լայն ճանաչում ունեցող “ՍԻՆՈՓՍԻՍ” ընկերության հետ: