datporc.com Copyright © 2012
Ինստիտուտի լաբորատորիան
Հիմնադրման օրվանից ինստիտուտը սեփական միջոցներով ստեղծել է փորձագիտական լաբորատորիա և այն հագեցրել փորձաքննությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և անցկացրել տարաբնույթ փորձաքննություններ:
Շնորհիվ հավաքագրված հմուտ իրավագետ-փորձագետների ինստիտուտի քրեափորձագիտական լաբորատորիայում իրականացվել են հարյուրավոր, այդ թվում` բարդ ու եզակի փորձաքննություններ, որոնց արժանահավատ լինելը, հավաստիությունը երբևիցե կասկած չեն հարուցել և չեն վիճարկվել:
Ինստիտուտի կրիմինալիստիկական լաբորատորիայում կատարվում են դատատեխնիկական, դատաձեռագրաբանական, բալիստիկայի, հակահրդեհային, ավտոտեխնիկական և այլ փորձաքննություններ:
Փորձաքննություններ են կատարվում նաև Ռուսաստանի Դաշնության դատարանների պատվերով:
Լաբորատորիայում իրականացվում են գիտափոր ձագիտականաշխատանքներ, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս գործնականորեն էլ ավելի խորացված տիրապետել դատական փորձագիտության խնդիրներն ու գաղտնիքները: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից ինստիտուտը ճանաչվում է որպես փորձագիտական հիմնարկ և տալիս է փորձաքննություններ կատարելու հանձնարարականներ:
Դասախոսների և ուսանողների համատեղ ուժերով հայտնագործվել և ստեղծվել են նախադեպը չունեցող ԻԿՊ-1 և ԻԿՊ-2 կրիմինալիստիկական սարքերը, որոնց միջոցով 99% ճշգրտությամբ հնարավոր է նույնականացնել կասկածյալի ձայնը և 95% ճշգրտությամբ կասկածյալի մազը:
Ինստիտուտի ուսումնական բազայից օգտվում են ինչպես պետական, այնպես էլ հանրապետությունում հավատարմագրված ոչ պետական բուհեր, արտասահմանյան բուհերի Երևանում գործող մասնաճյուղեր:
Ինստիտուտի լաբորատորիայում իրականացվող փորձաքննությունների մասին իրենց բարձր գնահատականներն են տվել ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Սահմանադրական դատարանը` ի դեմս դատավոր Վլադիմիր Սահակյանի,Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լ. Օհանյանը և ուրիշներ: